Էլեկտրոնային կոմերցիա
Էլեկտրոնային կոմերցիան ապրանքների և ծառայությունների օնլայն վաճառքն ու այդ միջոցով միջազգային շուկաներ մուտք գործելու գործընթացն է: Գրադուսն առաջարկում է լուծումներ՝ Ձեր հաճախորդներին Ձեր ապրանքների և ծառայությունների անխոչընդոտ մատուցման համար՝ նրանց համար ապահովելով գոհացուցիչ փորձառություն:
Էլեկտրոնային կոմերցիայի ամբողջական աջակցություն
Հաջողակ էլեկտրոնային բիզնես ստեղծելու համար կարևոր են շուկայի խորը ուսումնասիրությունն ու քայլերի ռազմավարական պլանավորումը։ Այս ծառայությունը ներառում է շուկայի խորը ուսումնասիրությունն ու բիզնեսի վերլուծությունը, հարթակի ընտրությունը, խանութի ստեղծումը և շարունակական գովազդը, որն ապահովում է կայուն զարգացում և աճ։
-
Շուկայի հետազոտություն և բիզնեսի վերլուծություն
Էլեկտրոնային առևտրի շուկայի հետազոտություն, բիզնեսի և ապրանքի համապատասխանության վերլուծություն։
-
Էլեկտրոնային առևտրի ռազմավարություն և հարթակի ընտրություն
Բիզնես մոդելի պլանավորում, հարթակի առաջարկություն և կարգավորում, իրավաբանական և հարկային աջակցություն։
-
Խանութի կարգավորում և օպտիմիզացիա
Խանութի կարգավորում, SEO, բովանդակության և կոնվերսիայի օպտիմիզացիա։
-
Գործարկում և առաջխաղացում
PPC կառավարում, վաճառքի աջակցություն և շարունակական օպտիմիզացիա։
Amazon խանութի կարգավորում
-
Ապրանքի աուդիտ (գին, բանալի բառեր, կանխատեսվող վաճառքներ, հիմնական ապրանքների ընտրություն)
-
Բրենդի գրանցում Amazon-ում՝ ապրանքային ամերիկյան գրանցման միջոցով
-
Խորհրդատվություն և աջակցություն լոգիստիկայի, հարկերի և մաքսային ընթացակարգերի համար
-
Լիսթինգների ստեղծում և ներբեռնում, բանալի բառերի վերլուծություն
-
A+ կոնտենտի ստեղծում, օպտիմիզացիա (SEO) և հաստատում Amazon-ի կողմից
Amazon խանութի կառավարում
-
Գովազդային արշավների ստեղծում, PPC կառավարում և օպտիմիզացիա
-
Մրցակիցների մշտադիտարկում և վերլուծություն
-
Այլ մարքեթինգային գործողություններ (ինֆլյուենսեր մարքեթինգ, կարծիքների կառավարում, ապրանքի թեստավորում)
-
Շաբաթական/ամսական/տարեկան հաշվետվություններ
-
Հատուկ ընկերության համար առանձնացված մենեջեր
-
Կիսամյակային և տարեկան ռազմավարական սեսիաների անցկացում, ընկերության ղեկավարների հետ գործողությունների պլանների թարմացում
