Փորձի փոխանցում և մասնագիտական զարգացում
Մենք կարևորում ենք մասնագիտական զարգացումը և ակտիվորեն նպաստում փորձի փոխանակմանը միտված նախաձեռնություններին։ Մենք ստանձնել ենք մեր գործընկերների հետ մասնագիտական գիտելիքի ու փորձի փոխանցման խնդիրը՝ նպատակ ունենալով նպաստել նրանց անձնական աճին և ընկերության ներսում աշխատանքի բարելավմանը։
Երիտասարդ մասնագետների մենթորշիփ
Դուք հնարավորություն ունեք միանալ մեր մենթորական ծրագրին, որի շրջանակներում ձեռք կբերեք և՛ ակադեմիական, և՛ գործնական գիտելիքներ՝ ինքներդ Ձեզ պատրաստելով նոր աշխատանքային հնարավորությունների և կարիերայում առաջխաղացման։ Մեր թիմը պատրաստ է իր հետ խորասուզել Ձեզ մարքեթինգի ու բիզնեսի աշխարհ՝ տրամադրելով արժեքավոր գիտելիքներ և կիսվելով իր ձեռք բերած փորձով։
Amazon-ի անհատական դասընթաց
Այս մեկամսյա ծրագիրը մշակված է այն անհատների համար, ովքեր ուզում են արագ և արդյունավետ սովորել աշխատել Amazon-ում։ Դասընթացը ներառում է տետ-ա-տետ մենթորշիփ, համակարգված կրթական սեսսիաներ և աջակցություն հաշվի գրանցման հարցում։ Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան գործնական կարողություններ, անհատականացված խորհրդատվություն և Amazon-ում հետագա աշխատանքի հստակ քարտեզ։
Amazon-ի խմբային դասընթացներ
Այս ամբողջապես օնլայն 2-ամսյա դասընթացի ծրագիրը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է Amazon-ում հաջողության հասնելու համար։ Մշակված անհատների համար, ովքեր ցանկանում են յուրացնել հարթակը՝ դասընթացն ուղղորդում է յուրաքանչյուր փուլում՝ հաշվի ստեղծումից մինչև ներկայացվածություն Amazon-ում։
Ավելին կարող եք իմանալ այստեղ
Թիմի զարգացման սեսսիաներ
Մենք առաջարկում ենք ամբողջական և հետաքրքիր խմբային սեսսիաներ՝ մշակված հատուկ մարքեթինգի, վաճառքների և բիզնեսի զարգացման բաժինների թիմերի համար։ Մեր նպատակը տվյալ հա ստիքների աշխատակիցներին ոգևորելը, մասնագիտական աճը խթանելն ու ամուր կորպորատիվ մշակույթի զարգացման հնարավորություններ ստեղծելն է։ Այս սեսսիաներն իրենցից ներկայացնում են ոչ միայն կրթական նյութի փոխանցում, այլև հիանալի թիմբիլդինգի տարբերակ են։ Դրանք ներառում են կրթական և գործնական էլեմենտներ՝ ստեղծելով ամբողջական փորձառություն։