Բիզնեսի աճ
Գրադուսում մենք ստանձնում և հոգ ենք տանում մեր նախագծերի աստիճանի համար, որը Ձեզ մոտ սեփական մարքեթինգային թիմ ունենալու զգացողություն կստեղծի։ Մեր թիմը օգնում է Ձեզ բիզնեսի զարգացման և ցանկացած փուլում բիզնես ցիկլի ձևավորման իր ամբողջական փորձառությամբ։
Շուկայի հետազոտություն
Շուկայի արդյունավետ հետազոտությունը բիզնեսի հաջող ռազմավարության հիմնասյունն է։ Այն ներառում է ոլորտի խորը ուսումնասիրություն, մրցակիցների մանրակրկիտ զննում և բրենդի թույլ և ուժեղ կողմերի սահմանում։ Մեր մոտեցումը կայանում է բազմաթիվ մեթոդների և գործիքների համադրմամբ, որի շնորհիվ ստանում ենք ամբողջական և օբյեկտիվ տվյալներ։
Բիզնեսի ռազմավարության զարգացում
Մենք մեր խորհրդատվությամբ օգնում ենք բիզնեսի սեփականատիրոջ տեսլականը վերածել Ձեր թիմի կողմից իրականանալի մարտավարության՝ վերածելով բարձր մակարդակի ռազմավարական նպատակները գործնական խնդիրների։ Գործողությունների վրա հիմնված կառավարմամբ ուղեկցվող հստակ սահմանված ռազմավարությունը օգնում է հասնել թիրախավորված աճի և զարգացման։
Բրենդի ռազմավարություն
Բրենդինգը հաճախորդների հետ կոմունիկացիայի հիմնական մասն է, որը ներառում է այնպիսի կարևոր էլեմենտներ, ինչպիսիք են բրենդի դիրքավորումը, ինքնությունը, անվանակոչումը և այլն։ Մենք օգնում ենք Ձեզ գտնել Ձեր բրենդի ճիշտ դիրքավորումը և հաղորդակցության ձևը՝ միաժամանակ բացահայտելով հաճախորդների իրական պահանջները հետազոտության տարբեր մեթոդների միջոցով։
Մարքեթինգային հաղորդակցության ռազմավարություն
Մենք գտնում ենք այն ռազմավարությունն ու մարտավարությունը, որը բիզնեսի համար ներդրումների չափելի արդյունք կսահմանի։ Այդ գործընթացի շնորհիվ կավելանա բրենդի ճանաչելիությունը, տեսանելիությունը և վստահությունը, կավելանան վաճառքները և բրենդը ձեռք կբերի ավելի կայուն դիրքավորում և իմիջ։
Մարքեթինգային գործընկերների հետ կապի ստեղծում
Մարքեթինգային կայուն համագործակցությունների ստեղծումը ներառում է ընկերությունների հետ մրցակցային զուգահեռների բացահայտում և ռազմավարական կապերի ստեղծում։ Մենք կենտրոնանում ենք հնարավոր գործընկերների վրա՝ իրականացնելով համատեղելիության գնահատում և մարքեթինգի արդյունավետությանը միտված կապերի ստեղծում։ Մեր համակարգված մոտեցման նպատակը երկարատև, փոխշահավետ հարաբերությունների ստեղծումն է, որի շնորհիվ ստեղծվում են արագ զարգացող բիզնես աշխարհում առավել կայուն աճ ունենալ։